Պետդեպարտամենտը հայտարարել է Չինաստանի կողմից սպառազինությունների վերահսկման թեմայով ԱՄՆ-ի հետ երկխոսությունից հրաժարվելու մասին
Չինաստանի հետ սպառազինությունների վերահսկման կամ գոնե ռազմական ոլորտում ռիսկերի նվազեցման շուրջ ԱՄՆ-ի փորձերը դեռ հաջողությամբ չեն պսակվել։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենքինսը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև պարբերական բանակցություններ են տեղի ունեցել նման հարցերի շուրջ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերջին վերանայման համաժողովի շրջանակներում։
Ջենկինսի խոսքով՝ ԱՄՆ-ն նաև փորձում է համոզել Չինաստանին նման կանոնավոր երկխոսության մեջ մտնել՝ ազդելով Պեկինի վրա իր արտաքին դաշնակիցների և գործընկերների միջոցով։
Բացի այդ, նա ասել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը չի դիտարկում սպառազինությունների վերահսկման եռակողմ ձևաչափի կազմակերպման հնարավորությունը՝ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ։
Ինչպես ասվում է Պենտագոնի կողմից հինգշաբթի օրը հրապարակված ԱՄՆ Ազգային պաշտպանության ռազմավարության նոր տարբերակում, Վաշինգտոնը մտադիր է «իրատեսական արդյունքների» հասնել Մոսկվայի և Պեկինի հետ սպառազինությունների վերահսկման հետ կապված երկխոսություններում։ Դա մնում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից՝ չնայած Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններում առկա բոլոր տարաձայնություններին, ասվում է փաստաթղթում։
Կարծիքներ