Իրանը մինչև 60 տոկոս հարստացված ուրան է արտադրել
Իրանի կառավարությունը հայտարարել է, որ մինչև 60 տոկոս 6.5 կգ ուրան է հարստացրել: Իսլամական հանրապետության կառավարության խոսնակի հավաստմամբ՝ 108 կգ ուրան էլ հարստացվել է մինչև 20 տոկոս՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Իրանական կողմը հայտարարել է, որ ապրիլին կսկսի ուրանի հարստացումը մինչև 60 տոկոս, ինչը գործընթացը կմոտեցնի միջուկային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ 90 տոկոս հարստացմանը:
Այսօրվա բացահայտումը եղել է Վիեննայում միջուկային գործարքի թեմայով կայացած ԱՄՆ-Իրան ոչ դեմառդեռ բանակցությունների ֆոնին, որի նպատակն է կյանքի կոչել 2015-ին Իրանի ու գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը:
Կարծիքներ