ԱՄՆ-ը հետաքննում է Կոլումբիայում Հավանայի համախտանիշի դեպքերը
ԱՄՆ-ն հետաքննում է, այսպես կոչված, Հավանայի համախտանիշի հնարավոր դեպքերը, որոնք նկատվել են Կոլումբիայում ԱՄՆ դեսպանատանը։ Այս մասին հայտնել է տեղական el Tiempo պարբերականը։
Ինչպես ավելի վաղ գրել էր Wall Street Journal թերթը, անբացատրելի ազդեցությունից տուժել է առնվազն հինգ ամերիկյան ընտանիք, որոնք կապված են երկրի մայրաքաղաք Բոգոտայում դեսպանատան հետ:
ԱՄՆ-ի հետաքննությունն անցկացվում է Բոգոտայի հյուսիսում, հայտնել է El Tiempo թերթը: Այն ընթանում է արդեն չորս շաբաթ, նշվում է հոդվածում։
2016-2018 թվականներին արձանագրվել են Կուբայում ամերիկացի դիվանագետների ինքնազգացողության անբացատրելի վատթարացման դեպքեր, որոնք Հավանայի համախտանիշ են անվանել: Դիվանագետները բողոքել են սրտխառնոցից, գլխացավերից, լսողության խանգարումներից և հիշողության մասնակի կորստից:
Գիտնականները կարծում են, որ պատճառը կարող էր լինել ուղղորդված ռադիոհաճախականությունների ճառագայթումը ։
Կարծիքներ