Իրանի արտգործնախարարը պատրաստվում է մեկնել Բաքու
![Իրանի արտգործնախարարը պատրաստվում է մեկնել Բաքու](https://freenews.am/uploads/images/image_750x_61c08304914d6.jpg)
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը գալիք հանգստյան օրերին պատրաստվում է մեկնել Բաքու:
Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խատիբզադեն:
Իրանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ այցի նպատակն է քննարկել առեւտրի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։
Աղբյուրը նշում է, որ հնարավոր է քննարկվեն նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին շրջանում առաջ եկած բարդությունները:
Կարծիքներ