«Աերոֆլոտը» մեկ ամսով չեղարկել է Մոսկվա-Երևան չվերթները
Ավիաընկերությունը որոշել է չեղարկել միջազգային չվերթները. պատճառը կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներն են։
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է միջազգային կանոնավոր չվերթները, որոնք նախատեսված էին մարտին և ապրիլին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերությանը:
Ըստ հաղորդագրության` մարտի 28-ից ապրիլի 30-ը չեղյալ են հայտարարվել Մոսկվայից մի շարք քաղաքներ, այդ թվում ՝ Մոսկվա– Երևան չվերթները։
Նշվում է, որ որոշումը կայացվել է կորոնավիրուսի պատճառով կիրառվող սահմանափակումների շարունակման կապակցությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները, որոնք որոշել են մեկնել Ռուսաստան, փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ կարող են Հայաստանից և Բելառուսից ՌԴ հասնել օդային ճանապարհով`«Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում: Համապատասխան փոփոխությունը մտցվել է ՌԴ կառավարության` 2020 թվականի մարտի 16-ի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել էր անցյալ տարվա մարտին կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Կարծիքներ