Աջարիայում 102-ամյա կինը պատվաստվել է Covid-19-ի դեմ
Աջարիայում 102-ամյա կինը պատվաստվել է Covid-19-ի դեմ: Հաղորդում է 1tv.ge-ն:
«Ես ականատես եմ եղել երրորդ համաճարակին իմ երկար կյանքի ընթացքում: Ավելի քան հարյուր տարեկան եմ, բայց ապրել եմ ուզում: Ես հավատում եմ, որ պատվաստումը կպաշտպանի ինձ, ուստի եկա և պատվաստվեցի: Ես ինձ լավ եմ զգում և հավատում եմ, որ դեռ շատ տարիներ կապրեմ»,-պատվաստումից հետո ասել է Էմինե Ջորբենաձեն:
Տարեց կինը հորդորում է տարեցներին չվախենալ և պատվաստվել, քանի որ ասում է, որ փրկվելու միակ միջոցը պատվաստումն է:
Աջարիան երկարակյացների բնատեղի է: Այստեղ ապրում է 100 և բարձր տարիքի 64 քաղաքացի:
Կարծիքներ