Ռուս խաղաղապահներն Արցախում կարճ ժամանակում ստեղծել են դաշտային ավտոպարկ
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորակազմի ամենօրյա գործունեությունն ապահովող տրանսպորտային միջոցների և զրահամեքենաների վերանորոգման, տեխնիկական սպասարկման և տեխնիկական վիճակի մշտադիտարկման համար վերջին 2 շաբաթում Իվանյան (Խոջալու) բնակավայրի տարածքում դաշտային ավտոտեխնիկական համալիրի տեղակայման աշխատանքներ են իրականացվել:
Սարքավորվել են մուտքային ճանապարհները, հիմնական և պահեստային ելքերը, 6000 քառակուսի մետր տարածքում տեղ է հատկացվել ավելի քան 360 միավոր տեխնիկայի տեղակայման, սպասարկման և նորոգման կետի, վերահսկման և տեխնիկական կետի, КАЗС-2 բենզալցակայանի և ավտոզրահատանկային գույքի պահեստի համար:
Ըստ գերատեսչության՝ ավտոպարկի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս օրական վերանորոգել ավելի քան 10 միավոր ավտոմոբիլ և զրահամեքենա:
Կարծիքներ