Հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է այս լուրը մեկնաբանելու Թալանի ու պատերազմի կուսակցությունը․ Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քանի որ այսօր դատարանը Սերժ Սարգսյանի եղբայր, նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել, հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է այս լուրը մեկնաբանելու Թալանի ու պատերազմի կուսակցությունը (ԼՏՊ, Քոչարյան, Սարգսյան, ռուսաստանցի օլիգարխ, Կտրիճ Ներսիսյան):
... Իշխանության հերթական ապազգային քայլը։ Ազգային բարերար, խղճի բանտարկյալ Սաշիկ Սարգսյանին։ Թուրք-ադրբեջանական հրահանգով։ Եկեղեցու դեմ հարձակման շրջանակում։ Չե՛ք լռեցնելու։ Արևմտյան տերերը, հայրենիք, սփյուռք, սրբություն, մեծարգո պարոն նախագահ, սրբազան հայր։


Կարծիքներ