Ի՞նչ վիճակում է Խրամորթում վիրավորված տղամարդը. նախարարությունը մանրամասներ է հայտնում
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ, 1971 թ. ծնված Սուրեն Արկադիի Բաղդասարյանը տեղափոխվել է Արցախի առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:
«Վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն:
Վիրավորվածի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում:
Բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են բավարար»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Կարծիքներ