Փաշինյանը հաջող է համարում Ֆրանսիա կատարած աշխատանքային այցը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում օգտագործել հայ-ֆրանսիական համաժողովի արդյունքները և նոր լիցք հաղորդել Ֆրանսիա-Հայաստան տնտեսական համագործակցությանը և ոչ միայն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 10-ին Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին, ՀՀ վարչապետը նշեց, որ այնտեղ բազմաշերտ օրակարգ են ունեցել։
«Մեզ համար կարևոր է, որ կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա և աշխատենք նաև տնտեսական կապերը ակտիվացնելու ուղղությամբ»,- հավելեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ Փարիզյան այցի ընթացքում բացի Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններից, քննարկել են հարցերի լայն շրջանակ` ընդգծելով Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:
Կարծիքներ