Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ապրիլի 30-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ է ընդունվել կալանավորված անձ Ն․ Բ․-ն, ում քրեակատարողական ծառայողները ենթարկել են անձնական խուզարկության և գուլպայի միջից հայտնաբերել փաթեթ՝ 3.0 գր․, թմրանյութի նմանվող, բուսական զանգվածով։

Այս մասին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։

Նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ է ընդունվել կալանավորված անձ Կ․ Գ․-ն, որի խուզարկությամբ նրա մոտ առկա ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է կիսաայրված գլանակ՝ լցված 0,5 գր․, թմրանյութի նմանվող, չոր, բուսական զանգվածով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում