Բեռլինում անցկացվող ցույցերի ժամանակ շուրջ 200 մարդ է ձերբակալվել

Բեռլինում անցկացվող ցույցերի ժամանակ շուրջ 200 մարդ է ձերբակալվել

Առնվազն 190 մարդ է ձերբակալվել Բեռլինում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումների դեմ ցույցի դուրս եկած քաղաքացիների շրջանում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է գերմանական մայրաքաղաքի ոստիկանությունը:

Նշվում է, որ ձերբակալվածներից երկուսն անմիջապես կկանգնեն դատարանի առաջ, որը նրանց համար փախանման միջոց կսահմանի: Ոստիկաններից 9-ը վիրովորվել են ցույցերի ժամանակ:

Մի քանի հազար մարդ դեռևս գտնվում են Բրանդենբուրգյան դարպասների մոտ և չեն ցանկանում հեռանալ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և պղպեղային գազ է օգտագործել Բեռլինի կենտրոնում ցուցարարներին ցրելու համար: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում