Մեքսիկայի հարավում կախովի կամրջի կոտրման հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել

Մեքսիկայի հարավում կախովի կամրջի կոտրման հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել

Մեքսիկայի հարավում գտնվող Օախակա նահանգի Կանադա դե Գվադալուպե շրջանում կախովի կամուրջ է պոկվել։ Ավելի քան 20 մարդ տուժել է, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Twitter-ում հայտնել է տարածաշրջանային փրկարարական վարչությունը։

«Կամուրջի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 23-ի»,- ասվում է արձանագրության մեջ։ Վիրավորների թվում կա 11 երեխա։ Մի քանի հոգու վիճակը գնահատվում է ծանր։ Ներկա պահին տուժածները օգնություն են ստանում շրջանի հիվանդանոցներում։

Նախնական տվյալներով՝ կամուրջը չի կարողացել դիմանալ մարդկանց մեծ խմբի ծանրությանը։ Մարզային դատախազության աշխատակիցները սկսել են պարզել դեպքի հանգամանքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում