Սախալինի շրջանում մինչև 4,6 մագնիտուդով երեք երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմոլոգներն ուրբաթ օրը Սախալինում և Կուրիլյան կղզիների մոտ (Սախալինի շրջան) գրանցել են մինչև 4,6 մագնիտուդով երեք երկրաշարժ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։
«Կուրիլյան կղզիների հարավային խմբի մերձակայքում գտնվող ծովում 3,3 և 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել, ևս 2,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սախալինի հյուսիսում»,- հայտնել են մասնաճյուղում։
Ըստ սեյսմոլոգների՝ տեղի բնակիչները չեն զգացել ցնցումները։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։
Կարծիքներ