Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են Վաշինգտոնում գագաթնաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը

Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են Վաշինգտոնում գագաթնաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

 

Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ:

 

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում