Հանրային տրանսպորտը միշտ գերակա պետք է լինի. Ավինյան

Հանրային տրանսպորտը միշտ գերակա պետք է լինի. Ավինյան

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության նիստի օր է սահմանվել ապրիլի 11-ը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել է, որ «Իմ քայլը» որոշում ունի չմասնակցել այդ նիստին՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակ է մնացել:

Ավագանու արտահերթ նիստում քննարկվել է 87 հատ ՄԱՆ և 150 հատ «Ժոնգ Տոնգ» ավտոբուսները նվիրատվությամբ հանձնել «Երևանի ավտոբուս» ընկերությանը: Քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ ավտոբուսների ամբողջ շարժակազմն արդեն մայրաքաղաքում է, ու ապրիլի 15-ից դրանք կհամալրեն երթևեկության ցանցը։

Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ ձեռք է բերվել 15 տրոլեյբուս, ու դրանք ևս շուտով Հայաստանում կլինեն: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հստակեցրել է, որ այս տարվա ընթացքում նաև պետք է լուծվի միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը, որը փորձնական մեկնարկելու է մեկ ամսից: Ավինյանը հավելել է, որ որոշ փողոցներում կլինեն նաև ավտոբուսների համար առանձնացված գծեր, և կլուծվի միասնական կառավարման խնդիրը: Փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ 250 «Հիգեռ» մակնիշի ավտոբուս փոխարինվելու է էլեկտրաավտոբուսներով, բայց կրկին հավելյալ շարժակազմերի կարիք կլինի, և միայն հաջորդ տարվա վերջին 90-95 %-ով հարցը կլուծվի:

Երևանի փոխքաղաքապետ (Տիգրան Ավինյան) - 1 ժամ 1 րոպե մենք արդեն մոտ ենք իր ամփոփմանը ու ավարտին: Շատ սուր չի լինելու խնդիրը, ավտոբուսները մտնելուց հետո ու դրանից հետո կարողանալու ենք սովորելու ավտոներով ավտոբուսներրի գծերը չհատել, ու, կարծում եմ, սա ա մեր նպատակը. ավելի արագ, ավելի հարմարավետ դարձնել: Մարդիկ նախընտրեն ավտոբուս, քան սեփական մեքենա, միջինում քանի որ մի մեքենան 1 մարդ ա տեղափոխում, իսկ ավտոբուսները՝ 65 կամ 100: Հանրային տրանսպորտը միշտ գերակա պետք ա լինի, ու դրա համար ավելի բարենապաստ պայմաններ պետք ա լինեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում