Պղինձը թանկանում է Ասիայի ֆոնդային բորսաների աճի ֆոնին
Պղնձի գինը երկուշաբթի աճում է` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային բորսաներում (ԱՊՍ) աճից հետո, փոխանցում է «Փրայմ»-ը:
Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Comex բորսայում աճում է 0.51 տոկոսով` մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց կազմելով 3.1698 դոլար:
Ուրբաթ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) աճուրդների արդյունքում պղնձի մեկ տոննայի արժեքը` երեք ամիս անց մատակարարմամբ, աճել է 1.37 տոկոսով եւ կազմել 6946.5 դոլար, ալյումինի արժեքն աճել է 0.21 տոկոսով` մինչեւ 1901,5 դոլար, ցինկի գինը` 0.73 տոկոսով` մեկ տոննայի դիմաց կազմելով 2.634.5 դոլար:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հիմնական ֆոնդային ինդեքսներն աճում են 2.5 տոկոսի սահմաններում: Միասին այս երկրները պղնձի ամենամեծ սպառողն են, ուստի այս լավատեսությունը դրականորեն է ազդում արդյունաբերական մետաղի արժեքի վրա:
Ասիայում ֆոնդային ցուցանիշներն իրենց հերթին աճում են ԱՄՆ-ից ստացվող լուրերի ֆոնին: Մի շարք հեռուստաընկերությունների կանխատեսումների համաձայն` մենք կարող ենք խոսել դեմոկրատ Բայդենի հաղթանակի մասին: Ընդ որում, ենթադրվում է, որ ամերիկյան կոնգրեսի նկատմամբ վերահսկողությունը բաժանվելու է հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ: Վերլուծաբանները նշում են, որ սա «իդեալական» տարբերակ է շուկաների համար, քանի որ այն ավելի քիչ հնարավորություն է տալիս ԱՄՆ քաղաքականության կտրուկ փոփոխությունների համար:
Կարծիքներ