Մենք հիմնադրամից չենք ստացել որեւէ ֆինանսավորում. Հակոբ Արշակյան
Դա հարց չի, պնդում է, որն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից ռազմաարդյունաբերությանը գումար է փոխանցվել:
«Նախարարությունը պետական հիմնարկ է, սնվում է բյուջեից, «Հայաստան» հիմնադրամից նախարարությանը փոխանցում չի իրականացվել: Մենք հիմնադրամից չենք ստացել որեւէ ֆինանսավորում»,-ասաց նախարարը:
Հարցին, թե արդյոք զրահաբաճկոններ չեն գնվել, «Արսենալ» ընկերությանը գումար չի փոխանցվել իրենց նախարարության միջոցով, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Նախարարությունը պատերազմի ընթացքում փորձնական պատվերներ է դրել տարբեր զինատեսակների նոր մշակումների համար, որի արժեքը 2,5 մլրդ դրամ է»: Նա չցանկացավ նշել, թե ինչ զինամթերքի մասին է խոսքը, ում է յն պատվիրվել, քանի որ դա, ըստ նախարարի, գաղտնի բնույթ է կրում:
Կարծիքներ