Եվրոպան պետք է վերջ տա լռությանը՝ չթողնելով Հայաստանին միայնակ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի. ԵԽ պատգամավոր
Եվրոպան պետք է վերջ տա լռությանը՝ չթողնելով Հայաստանին միայնակ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի: Այդ մասին Le Figaro-ում գրել է օրերս Հայաստան այցելած Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին:
Նա ընդգծել է, որ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով 2020 թվականի պատերազմում Հայաստանը հազարավոր զոհեր և վիրավորներ է ունեցել: Նա ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի այդպիսի անմարդկային շանտաժը չպետք է երկար շարունակվի, և Եվրոպան պետք է ցույց տա, որ ամբողջովին չի կորցրել իր սկզբունքները։
Կարծիքներ