Այնպես չէ, ինչպես լուրերում ուռճացնում են. Փեզեշքիանը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ

Այնպես չէ, ինչպես լուրերում ուռճացնում են. Փեզեշքիանը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ լրագրողների հարցին, նշել է.

«Այնպես չէ, ինչպես լուրերում ուռճացնում են։ Այս ուղու հետ կապված Իսլամական հանրապետության պահանջները հաշվի են առնվել»։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ ներկայությունը չի մտահոգում Իրանին, նա պատասխանել է. «Հարցերից մեկը դա է։ Բայց տարածքային ամբողջականության հարցը, դեպի Եվրոպա կամ հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել։

Միակ մտահոգությունն այն է, որ ամերիկյան ու հայկական ընկերություն է այդ ճանապարհը կառուցելու»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում