Կուսումնասիրենք բոլոր դիմումները և կօգնենք խնդիրների լուծման հարցում. Նաիրի Սարգսյան
ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի գործարարներ և ներդրողներ,
Եթե Ձեր ներդրումային նախաձեռնության իրականացումը էապես դանդաղում է կամ կանգ է առել իրագործման որևէ փուլում՝ վարչական խոչընդոտների հետևանքով, ապա խնդրում ենք Ձեր ներդրումային ծրագրի և առաջացած խոչընդոտների մասին տեղեկատվությունը տրամադրել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամին (Ներդրումների աջակցման կենտրոն):
Ես և հիմնադրամի տնօրենն անձամբ կուսումնասիրենք բոլոր դիմումները և կօգնենք խնդիրների լուծման հարցում։
Հեռախոս՝ +374 11 208 105
Էլ. փոստ՝ [email protected]
Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/EnterpriseAM»:
Կարծիքներ