Իսրայելը հարված Է հասցրել ՀԱՄԱՍ-ի զինագործական արտադրամասին ի պատասխան պայթանյութով օդապարիկների

Իսրայելը հարված Է հասցրել ՀԱՄԱՍ-ի զինագործական արտադրամասին ի պատասխան պայթանյութով օդապարիկների

Իսրայելական կործանիչները հուլիսի լույս 2-ի գիշերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման զինագործական արտադրամասին ի պատասխան հրեական պետության կողմը հրկիզող նյութերով եւ պայթանյութերով ամրացված օդապարիկների արձակման՝ հրկիզման նպատակով: Այդ մասին հայտնել Է բանակային մամուլի ծառայությունը:

«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի տարածք օդապարիկների արձակման՝ հրկիզումների նպատակով Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարված են հասցրել զենքի արտադրման օբյեկտին, որը պատկանում Է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը»,- ասված Է զինվորականների հայտարարության մեջ: Բանակը վճռականորեն կհակազդի ահաբեկչության ցանկացած փորձերի Գազայի հատվածի կողմից», ընդգծել են մամուլի ծառայությունում:

Իսրայելի Kan պետական ռադիկայանի տեղեկատվությամբ՝ հուլիսի 1-ին Գազայից Իսրայելի տարածքներ պայթանյութով օդապարիկների արձակման հետեւանքով բռնկել Է առնվազն չորս անտառային հրդեհ: Բանակը վաղօրոք նախազգուշացրել Է զինագործական արտադրամասի շենքում գտնվողներին պատրաստվող հարվածի մասին: Իսրայելացի զինվորականները հունիսի կեսերին երկու անգամ թիրախներ են խոցել Գազայի հատվածում ի պատասխան պայթանյութով օդապարիկների արձակման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում