Ի՞նչ առաջարկների փաթեթ է ներկայացրել հայկական կողմը Ռուսատանին և Ադրբեջանին. պարզաբանում է Արարատ Միրզոյանը
![Ի՞նչ առաջարկների փաթեթ է ներկայացրել հայկական կողմը Ռուսատանին և Ադրբեջանին. պարզաբանում է Արարատ Միրզոյանը](https://freenews.am/uploads/images/image_750x_61e80a8aca1cb.jpg)
Հայկական կողմը հայ-ադրբեջանական սահմանագոտում իրվիճակի դեէսկալացիայի, լարվածության նվազման, անվտանգության և կայունության բարձրացման մի շարք առաջարկների փաթեթ է ներկայացրել ռուսական կողմին, ինչպես նաև միջնորդավորված կերպով ադրբեջանական կողմին. այժմ սպասում ենք արձագանքին: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Բնականաբար մանրամասները չեմ կարող հրապարակել, կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից մշտապես հայտարարված զորքերի հայելային հետքաշմամբ և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծմամբ»,- ասաց Միրզոյանը:
Կարծիքներ