Չինացի ծանրորդը համաշխարհային նոր ռեկորդով Օլիմպիական չեմպիոն դարձավ
Չինացի ծանրորդ Շի Չժիյունը ոսկե մեդալ է նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում ` մինչև 73 կիլոգրամ քաշային կարգում: Չինացի ծանրամարտիկը բարձրացրեց ընդհանուր առմամբ 364 կիլոգրամ (պոկում վարժությունում ՝ 166 կգ, հրում վարժությունում՝ 198 կգ) ՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ,- հայտնում է Armsport.am-ը:
Նախորդ ռեկորդը (363 կգ) նույնպես պատկանում էր Շիին: Չինացու ակտիվում համաշխարհային ռեկորդներ են նաև պոկում վարժությունում (169 կգ) և հրում վարժությունում (198 կգ):
Կարծիքներ