ԱԳՆ տեղակալը և ՀՀ -ում Չինաստանի դեսպանը քննարկել են փոխադարձ շփումների ակտիվացումը, տնտեսական ոլորտում համագործակցության խթանումը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
Դեսպան Ֆանը շնորհավորել է Մնացական Սաֆարյանին ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնում նշանակման կապակցությամբ։
ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ զրուցակիցները քննարկվել են փոխադարձ շփումների ակտիվացմանը, տնտեսական ոլորտում համագործակցության խթանմանը, ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացմանն առնչվող հարցեր։
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ֆանին Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն։
Կարծիքներ