Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է արտակարգ դրություն մտցնելու մասին
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երկրում արտակարգ դրություն է հայտարարել առաջիկա 48 ժամվա ընթացքում այն բանից հետո, երբ իսրայելական զինվորականները այսօր առավոտյան կանխարգելիչ հարվածներ են հասցրել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախներին։ Այս մասին հայտնում է իսրայելական Ynet News պորտալը ։
Ավելի վաղ իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը հայտնել էր , որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գալանտի հետ հանդիպում է անցկացնում Կիրիայի կառավարական համալիրում։ Times of Israel-ը հայտնել է , որ ժամը 07:00-ին Նեթանյահուն անվտանգության հարցերով կառավարության նիստ կանցկացնի։
Կարծիքներ