Կուլեբան Հնդկաստանին կոչ է արել հրաժարվել ուկրաինական ճգնաժամի հարցում իր չեզոք դիրքորոշումից
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հորդորել է Նյու Դելիին հրաժարվել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ իր չեզոք դիրքորոշումից։ Համապատասխան հայտարարությունը նա արել է հինգշաբթի երեկոյան հնդկական India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք բարձր ենք գնահատում Ուկրաինայի հանդեպ համակրանքը, որը գալիս է Հնդկաստանի ղեկավարության կողմից: Մենք նաև բարձր ենք գնահատում Հնդկաստանի դիրքորոշումը, որ պատերազմը պետք է դադարեցվի: Միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ այս պայմաններում չեզոք դիրքորոշումը չի օգնի», - ասել է նա:
Ընդունելով, որ Հնդկաստանը «կարևոր հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ», Կուլեբան պնդում է, որ «Ռուսաստանն այժմ տարբերվում է նրանից, որի հետ Հնդկաստանը հատուկ համագործակցություն է զարգացրել»:
Կարծիքներ