Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճին հարակից ճահճուտում․ տուժածներ չկան
Ապրիլի 28-ին, ժամը 03։38-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճին հարակից ճահճուտում․ տուժածներ չկան:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ջրից դուրս են բերել ավտոմեքենան․ վարորդը ջրից դուրս է եկել ինքնուրույն:
Կարծիքներ