Ավելի քան 20 մլն դրամ ճանապարհային հարկ պակաս է վճարվել․ ինչքան պարտք է կուտակվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար պետական բյուջե 2018 թվականի համար պակաս է վճարվել 20 մլն 825 հազար դրամ ճանապարհային հարկ, այնինչ պետական բյուջե պետք է վճարվեր 57 մլն 101 հազար դրամ ճանապարհային հարկ:
2018 թվականին 37 ընկերությունների կողմից թվով 319 գովազդային վահանակներով գովազդ տարածելու համար, գովազդային վահանակների ապամոնտաժման վերաբերյալ ծանուցումները հաշվի առած, պետք է հաշվարկվեր եւ պետական բյուջե վճարվեր 57 մլն 101 հազար դրամ ճանապարհային հարկ, այնինչ վճարվել է 38 մլն դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ պարտքը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 60 մլն 416 հազար դրամ:
Տեղեկացնենք, որ 2018 թվականին ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի տեղադրման թույլտվություն են ունեցել եւ գովազդ են տարածել թվով 37 ընկերություններ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Բիթիէլ Սերվիսիս» ընկերությունը 3 մլն 196 հազար դրամի փոխարեն վճարել է 720 հազար դրամ, այսինքն ՝ 2 մլն 476 հազար դրամով պակաս: Իսկ, ահա, «Իմիջ» ընկերությունը 14 մլն 337 հազար դրամի փոխարեն վճարել է 6 մլն 570 հազար դրամ՝ 7 մլն 767 հազար դրամով պակաս»:
Կարծիքներ