ԱՀ նախագահը «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ պաշտպանության բանակի 21 զինծառայողի և 2 պահեստազորայինի հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրելու մասին: Պաշտպանության բանակի 3 զինծառայող պարգևատրվել են «Արիության համար» մեդալով՝ տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:
Կարծիքներ