Ուկրաինական սահմանապահ ծառայության զինծառայողները որևէ դիմադրություն ցույց չեն տալիս ռուսական ստորաբաժանումներին. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ Ուկրաինայի սահմանապահ ծառայության զինծառայողները որևէ դիմադրություն ցույց չեն տալիս ռուսական ստորաբաժանումներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՌԴ ՊՆ-ն վստահեցնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության միջոցները չեզոքացված են: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են նաև, որ շարքից հանվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի ավիաբազաների ռազմական ենթակառուցվածքները:
Կարծիքներ