Խոստումներից մեկը կատարել են՝ սոցհարցումների զավոդ են դրել, ամեն օր վարկանիշ են հաշվում. Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրապարակած նոր սոցհարցումներին:
«Ըհն, խոստումներից մեկը կատարել են՝ սոցհարցումների զավոդ են դրել, ամեն օր վարկանիշ են հաշվում, վարչապետ նշանակում։ Ուղղակի զավոդի աշխատողները մերժել են դպրոց գնալը ու դեռ մաթեմատիկա չգիտեն, ու չգիտեն, որ ինչ որ բանի առավելագույն տոկոսը 100 է և ոչ ավելի։
Ոչինչ, ներող լինենք, Փաշինյանի կառուցած դպրոց կգնան, կսովորեն»,- գրել է Սաֆարյանը:


Կարծիքներ