Ավանեսյանը ներկայացրել է Վագիֆ Խաչատրյանի և ԼՂ-ից վերադարձած 10 անձի առողջական վիճակը
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը, փառք Աստծո, բարեհաջող է անցել, և նա այժմ գտնվում է վերականգնման փուլում։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հունվարի 14-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձած չորս հայերի առողջական վիճակին։
Նախարարը տեղեկացրել է, որ նրանց առողջական վիճակը մշտադիտարկվում է, իսկ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է պետության կողմից։ Լեռնային Ղարաբաղից վերադարձած 10 հայերի և ազգությամբ ռուս ՀՀ մեկ քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ Ավանեսյանը նշել է, որ ոչ բոլորն ունեն բժշկական օգնության կարիք, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպչական և բուժական աշխատանքներն իրականացվել են և շարունակվում են ըստ կարիքի։
«Քաղաքացիներին չեմ այցելել, քանի որ այս պահին առիթ չի եղել, բայց կարծում եմ՝ նման հնարավորություն կլինի»,– նշել է նախարարը։


Կարծիքներ