«Մանչեսթեր Սիթին» ցանկացած գումար կվճարի Մեսսիի համար

«Մանչեսթեր Սիթին» ցանկացած գումար կվճարի Մեսսիի համար

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ցանկացած գումար վճարել՝ ձեռք բերելու համար «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, հայտնում է Mirror-ը. փոխանցում է armsport-ը:

Աղբյուրի համաձայն, անգլիական ակումբը կարծում է, որ Մեսսիի վերամիավորումը կատալոնական ակումբի նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ, կարող է թիմի խաղի վրա դրական ազդեցություն ունենալ: Նշվում է, որ «քաղաքաբնակները» պատրաստ են վճարել արգենտինացի ֆուտբոլիստի համար այնքան, որքան կպահանջի «Բարսելոնան»:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Մեսսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բավարիային» (2-8) պարտվելուց հետո։ 33-ամյա հարձակվողը դժգոհ է ակումբի ղեկավարությունից և մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: Վերջերս բավականին հաճախ նշվում է նաև, որ «Ինտերը»  ևս հետաքրքրված է Մեսսիի ծառայություններով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում