100 մլն եվրո արժողությամբ աշխարհի առաջին սառցահատ զբոսանավը ջուր է իջեցվել (տեսանյութ)
![100 մլն եվրո արժողությամբ աշխարհի առաջին սառցահատ զբոսանավը ջուր է իջեցվել (տեսանյութ)](https://freenews.am/uploads/images/image_750x_5f045c5ecbaf7.jpg)
Ռուսական «Տինկոֆ Բանկ»-ի հիմնադիր Օլեգ Տինկովի պատվերով Նիդերլանդներում ստեղծվել է աշխարհի առաջին սառցահատ զբոսանավը: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը` հղում տալով Yacht Harbour-ին:
77 մետրանոց լյուքս դասի զբոսանավը ծով է իջեցվել Ֆլիսինգենում:
Ըստ Forbes-ի` նավի արժեքը 100 միլիոն եվրո է: Միևնույն ժամանակ Օլեգ Տինկովը ծրագրում է նավը սեփական կարիքների համար օգտագործել տարվա ընթացքում 20 շաբաթ, իսկ մնացած ժամանակահատվածում այն վարձով տալ` շաբաթական 740 000 եվրո գնով: Զբոսանավը նախատեսված է 12 ուղևորի համար, այն կարող է ընդունել նաև երկու ուղղաթիռ:
Զբոսանավը կարող է 40 օր ծովում մնալ առանց նավահանգիստներ մուտք գործելու:
«Աշխարհն այնքան մեծ է, իսկ մեր կյանքը` այնքան կարճ, որ մենք պետք է ուսումնասիրենք որքան հնարավոր է շատ»,-ասել է Տինկովը:
Նավի կառուցման ծրագրերի մասին Տինկովը հայտարարել էր դեռևս 2018 թվականին:
Կարծիքներ