Ջերմուկը հյուրընկալում է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը
Բուժիչ ջրերի քաղաք Ջերմուկը հյուրընկալում է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը և մարզական մեծ շքերթը:
Աշխարհի հայության մասնակցությամբ համահայկական ձմեռային երկրորդ խաղերը միասին պատրաստվելու, միասին մրցելու և միասին հաղթելու օրեր. լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, դահուկավազք, հոկեյ, ձնամարտ, սպորտային պարար և շախմատ:
Փետրվարի 1-ին՝ ժամը 18-ին, Ջերմուկ քաղաքում:
Ավելի վաղ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ Նորավանքում վառվել է Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ:
«Բացումը փետրվարի մեկին՝ ժամը 18:30-ին, Ջերմուկում: Գեղեցիկ միջոցառումն ապահովված է:
Տաք կհագնվեք: Կհանդիպենք»,- գրել էր նա:
Կարծիքներ