Արթուր Հովհաննիսյանը և Մերի Գալստյանը հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահի հետ
Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը Պրահա կատարած այցի շրջանակում հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի հետ:
Քննարկվել են ռազմագերիների վերադարձին, Հայաստանի սուվերեն տարածք նախորդ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զորքերի ներխուժմանը, Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային հուշարձանների ոչնչացմանը վերաբերող հարցեր:
Յիրժի Ռուժիչկան բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացները և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը:
Պատգամավորները հայտնել են՝ ակնկալում են, որ Հայաստանի բարեկամ Չեխիան, այս տարի ստանձնելով ԵՄ խորհրդում նախագահությունը, կներառի բարձրաձայնած խնդիրները սպասվող օրակարգերում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ՀՀ ԱԺ-ի և Չեխիայի խորհրդարանի Սենատի միջեւ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Կարծիքներ