ՄԱԿ-ը կոչ է անում վերադառնալ բանակցություններին՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը հասնելու համար

ՄԱԿ-ը կոչ է անում վերադառնալ բանակցություններին՝  Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը հասնելու համար

ՄԱԿ-ը ԿԺԴՀ-ին կոչ է անում վերադառնալ բանակցություններին Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը հասնելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով այն պնդումները, թե Փհենյանը պատրաստվում է միջուկային փորձարկման։

«Ես չեմ ուզում կանխորոշել, թե ինչ է լինելու: Ես չեմ ուզում ենթադրություններ անել՝ միջուկային փորձարկում կլինի, թե ոչ»,- ասել է Հակը:

«Մենք կրկին կոչ ենք անում վերադառնալ Կորեական թերակղզու բոլոր մյուս կողմերի հետ երկխոսությանը: Մենք կցանկանայինք տեսնել Կորեական թերակղզու խաղաղ ապամիջուկայնացումը», - ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում