Ռուսական ռազմաբազայի մոտ «Բևեռ»-ի մասնակիցները կարճ ժամանակ են մնացել, այնուհետ՝ հեռացել իրազեկման ակցիայի համար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից այսօր մեկնարկել է «Ազգային Ժողովրդական Բևեռ»-ի «Շրջափակում հանուն ապաշրջափակման» ակցիան։
Մի քանի ելույթներից հետո ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրազեկման երթ են անցկացնելու Գյումրիի փողոցներում ու հեռացան ռազմաբազայի մոտից։
«Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական կազմակերպության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի երկրորդ մուտքի մոտ։ Ի դեպ, ռազմաբազայի շուրջը բազմաթիվ ոստիկաններ շղթա էին կազմել։
Մինչ այդ ակցիայի մասնակիցները հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, ապա ավտոերթով շարժվել դեպի ռազմաբազա։
Նախաձեռնողները նշել են, որ «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով հավաքի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական խաղաղապահներից՝ կատարել իրենց պարտավորությունը։
Մի քանի ելույթներից հետո ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրազեկման երթ են անցկացնելու Գյումրիի փողոցներում ու հեռացան ռազմաբազայի մոտից։
Հիշեցնենք՝ նույնաբովանդակա առաջին ակցիան կազմակերպվել էր հունվարի 8-ին: Բևեռը հայտարարել էր, թե կարծում է, որ մոտավորապես մեկ ամիս է, ինչ ռուս-թուրք-ադրբեջանական կոալիցիան է փակել Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։
Կարճ ժամանակ անց ոստիկանությունն սկսել էր ազատել ճանապարհը՝ բերման ենթարկելով հավաքի մի շարք մասնակիցների, իրավիճակը կտրուկ լարվել էր: Հավաքի մասնակիցները ոստիկանության ծառայողների հասցեին անպարկեշտ արտահայտություններ էին արել, վիրավորել նրանց, գոռգոռացել, քաշքշել:
ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ իրականացրած հավաքի վայրից այդ օրը ոստիկանության տարբեր բաժիններ բերման էր ենթարկվել ընդհանուր առմամբ 65 քաղաքացի:
Կարծիքներ