Արցախում ևս մեկ մահ է գրանցվել կորոնավիրուսից, հաստատվել է 13 նոր դեպք
Հոկտեմբերի 8-ին Արցախում կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր:
Բժիշկները 6 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» ՓԲԸ-ում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) պատճառով գրանցվել է մեկ մահ: Ըստ նախարարության, հիվանդը 73-ամյա կին է եղել, որի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն և ունեցել է ուղեկցող լուրջ հիվանդություններ:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13717 քաղաքացու հետազոտություն, որից 1210-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հիշեցնենք, Արցախում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել էր դեպտեմբերի 29-ին
Կարծիքներ