Հնդկական օվկիանոսում գերմանացի սուզորդը սելֆիներ է արել կապույտ կետի հետ (լուսանկարներ)
Գերմանացի սուզորդ և լուսանկարիչ Սիմոն Լորենցը Հնդկական օվկիանոսում սելֆիներ է արել 80 տոննայանոց կապույտ կետի հետ` 30 ֆուտ (շուրջ 9 մետր)խորության վրա: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
42-ամյա սուզորդը լուսանկարները կատարել է Nikon D850 լուսանկարչական սարքով: Լուսանկարելու ժամանակ նա շուրջ 8 մետր հեռավորության վրա է գտնվել ծովային հսկայից, որը ունակ է ժամում 31 մղոն արագություն զարգացնել: Այս կետերի միայն լեզուն փղի քաշի է հավասար, իսկ սիրտը` մեքենայի:
«Պետք է հնարավորինս ճշգրիտ գուշակեք նրա հաջորդ քայլը, այլապես կվրիպես»,-ասել է սուզորդը:
Կապույտ կետերը անընդհատ շարժման մեջ են գտնվում, այդ իսկ պատճառով նրանց լուսանկարելը բավականին բարդ և վտանգավոր գործ է:
Այժմ աշխարհում մնացել է միայն 10 000 կապույտ կետ:
Կարծիքներ