ՔՊ-ն արդարադատության նախարարի պաշտոնում կրկին թեկնածու չի հաստատել

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում արդարադատության նախարար չի ընտրվել:
Ավելի վաղ գրել էինք, որ այդ պաշտոնի համար կա 4 թեկնածու՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան:
Նազելի Բաղդասարյանը և Սուրեն Գրիգորյանը հանել են իրենց թեկնածությունները, իսկ մյուս երկու թեկնածուները չեն ընտրվել այդ պաշտոնում:
Կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կադրային բնույթի, ինչպես նա ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին վերաբերող հարցեր»:
Կարծիքներ