Առողջապահության նախարարի պաշտոնակատարն այցելել է Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարարի պաշտոնակատարն այցելել է Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով այսօր եղել է Կոտայքի մարզում:

 

Մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններ:

 

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է բուժաշխատողներին, հետաքրքրվել կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների ընթացքով, անդրադարձել բնակչության կողմից բարձրացվող հարցերին:

 

Այնուհետև նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Կոտայքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, ներկայացրել առողջապահության նախարարության քաղաքականությունը պատվաստումային գործընթացի առումով, քննարկվել են նաև օրակարգային մի շարք հարցեր: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում