Իրկուտսկում ոստիկանության բաժանմունքի պետը բերման է ենթարկվել մեծ կաշառք ստանալու կասկածանքով
Իրկուտսկում ոստիկանության բաժանմունքի պետը բերման է ենթարկվել քրեական գործի նախապատրաստման համար 200 հազար ռուբլու չափով կաշառք վերցնելու կասկածանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտնել է Իրկուտսկի մարզի Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը:
Խուզարկություններ են իրականացվել ոստիկանի աշխատավայրում և բնակության վայրում: Կալանքի տեսքով նրան խափանման միջոց ընտրելու հարցը լուծվում է:
Կարծիքներ