Փաշինյանը Մովսես Հակոբյանին մեղադրեց 7-րդ պաշտպանական շրջանը հանձնելու փորձի մեջ

Փաշինյանը Մովսես Հակոբյանին մեղադրեց 7-րդ պաշտպանական շրջանը հանձնելու փորձի մեջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պատերազմի ընթացքում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը փորձել է հանձնել Արցախի յոթերորդ պաշտպանական շրջանը: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում իր ելույթում, անդրադառնալով Հակոբյանի այն հայտարարությանը, թե ՀՀ վարչապետը պատերազմի ընթացքում հրահանգել է դադարեցնել զորահավաքը:

«Պատկերացնում եք մի իրավիճակ, երբ ուղիղ եթերում հանդես ես գալիս մարտակոչով, հետո հենց ուղիղ եթերը դադարում է, գնում հեռախոսը վերցնում, ասում ես՝ դադարեցրեք: Հայտարարությունն անհեթեթ է: Երբ նա, բարձրաստիճան զինվորական լինելով, փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ, կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ ՊՇ-ն մինչ օրս հայկական զինված ուժերի տրամադրության տակ է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ պատերազմի ընթացքում դա միակ ռազմականին մոտ որոշումն է եղել, որն ինքը կայացրել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում