Ուժգին երկրաշարժ Իրանում. կան տուժածներ
Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ (մոտ 6 բալ) երկրաշարժ է տեղի ունեցել։
Ուժգին ցնցումը եղել է տեղական ժամանակով մոտավորապես 05:16-ին: Օջախը գտնվել է Գերմսար քաղաքի մոտ՝ 11 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Թեհրանում և Քարաջում:
Tasnim գործակալության հաղորդմամբ՝ նախնական տվյալներով կա 9 տուժած:
Կարծիքներ