Այլևս ակնհայտ է, թե ում էր ծառայում Ալիև-Պուտին հանդիպման ժամանակ Բաքվում հայտնված Պավել Դուրովը. Էդգար Առաքելյան

Այլևս ակնհայտ է, թե ում էր ծառայում Ալիև-Պուտին հանդիպման ժամանակ Բաքվում հայտնված Պավել Դուրովը. Էդգար Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանն անդրադարձել է «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությանն ու «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել.

«Հաշվի առնելով հանգամանքը, թե ովքեր հենց առաջին րոպեներից սկսեցին պաշտպանել Telegram-ի հիմնադիր և սեփականատեր Դուրովին, իսկ դրանք, օկինակ, հայտնի թրամփիստներ Իլոն Մասկն է, Fox News-ի նախկին լրագրող և Պուտինի հետ վերջերս բացառիկ հարցազրույց արած, Թրամփի սիրելի Թակեր Կարլսոնը, ռուս պրոպագանդիստներն ու կեղծ լիբերալներն են ու ՌԴ ԱԳՆ -ն …, ապա այլևս ակնհայտ է, թե ում հետ էր աշխատում և ում էր ծառայում Ալիև-Պուտին հանդիպման ժամանակ Բաքվում հայտնված Պավել Դուրովը, չնայած այն միֆին, թե Դուրովի՝ Ռուսաստանից հեռանալու գլխավոր պատճառն այն էր, որ նա, իբր, հրաժարվել է համագործակցել ռուսական հատուկ ծառայությունների հետ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում