Ճապոնիան արգելել է բարձր տեխնոլոգիական սարքավորումների, այդ թվում՝ 3D տպիչների արտահանումը Ռուսաստան
Ճապոնիան ընդլայնում է այն ապրանքների և տեխնոլոգիաների ցանկը, որոնք արգելված է արտահանել Ռուսաստան՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Ցանկը կներառի նաև 3D տպիչներ և քվանտային հաշվողական սարքավորումների տեղափոխման արգելք, հայտարարել է երկրի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը։
Ընդհանուր առմամբ, թարմացված փաստաթուղթը պարունակում է 14 նոր անուն։ Դրանց թվում են նավթի վերամշակման կատալիզատորները, էլեկտրոնային և ատոմային ուժային մանրադիտակները, փոշիացված մետաղները և մետաղական համաձուլվածքները, որոնք օգտագործվում են 3D տպիչներում, ջրածինը, որն արտադրվում է արևի, քամու և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների միջոցով:
Արգելված ապրանքների և տեխնոլոգիաների նոր ցանկում են նաև կիսահաղորդչային և էլեկտրահաղորդիչ պոլիմերները, օրգանական լուսարձակող դիոդների արտադրության սարքավորումները, քվանտային տեխնոլոգիաներին առնչվող սարքերը, այդ թվում՝ ֆոտոդետեկտորները։ Մատակարարումների արգելքը հաստատվել է երկրի կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի մայիսի 20-ից։
Ճապոնիան նախկինում ընդունել էր Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումների մի քանի փաթեթ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Պատժամիջոցային ցուցակներում արդեն ներառված են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Լուգանսկի և Դոնեցկի ավելի քան 700 քաղաքացիներ, ինչպես նաև ավելի քան 200 ռուսական ընկերություններ և կազմակերպություններ: Բացի այդ, Ճապոնիան սառեցրել է ռուսական 9-ը բանկերի ակտիվները:
Բացի այդ, արգելք է մտցվել դեպի Ռուսաստան շքեղ ապրանքների, այդ թվում՝ ավելի քան 6 միլիոն իեն (մոտ 49 հազար դոլար) արժողությամբ մեքենաների մատակարարման վրա։
Կարծիքներ