Վարչապետի որոշմամբ՝ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի 10 պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի 10 աշխատակիցներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Այսիպիսով
Վաղինակ Վարդանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի հաշվառման եվ տեղեկատվական վերլուծությունների վարչության պետի պաշտոնից։
Գոհար Սահակյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ամերիկայի հայ համայնքների վարչության Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետի պաշտոնից։
Նատալյա Դանիելյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետի պաշտոնից։
Կարեն Ավանեսյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետի պաշտոնից։
Տարոն Շագոյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչության պետի պաշտոնից։
Լևոն Անտոնյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Մերձավոր և Միջին արևելքի հայ համայնքների վարչության պետի պաշտոնից։
Քնարիկ Պետրոսյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական, միջազգային եվ եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետի պաշտոնից։
Անահիտ Դավթյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական, միջազգային եվ եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետի պաշտոնից։
Գրիգոր Արշակյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության եվ հետազոտությունների վարչության պետի պաշտոնից։
Էլիզ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության եվ հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետի պաշտոնից։
Կարծիքներ