Իշխանությանը՝ «Արցախ» չասելու համար մեղադրողները արդեն հրաժարվում են Արցախի Հանրապետությունից
Այսօր ԼՂ և Հայաստանի մի շարք քաղաքական ուժեր հայտարարություն են տարածել, որով կառավարությանը կոչ են անում են բանակցային գործընթացում պարտադիր քննարկման առարկա դարձնել արցախցիների՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու իրավունքի հարցը։
Այս մասին գրում է MediaNews-ը:
Ուշագրավ է, որ ԼՂ վերադառնալու իրենց իրավունքների համար հայտարարություն անողները հայտարարության տեքստի մեջ ամեն տեղ օգտագործել էրն Արցախ բառը, բայց առանց Հանրապետության։
Ի դեպ, սրանք այն նույն մարդիկ են, ովքեր տևական ժամանակ և մինչ օրս մեղադրում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին Արցախ չասելու համար, բայց իրենց հայտարարության տեքստում գեթ մեկ անգամ չեն օգտագործել Արցախի Հանրապետություն եզրույթը։
Ստացվում է, որ իշխանությանը Արցախչասելու համար մեղադրողները արդեն հրաժարվում են Արցախի Հանրապետությունից և պատրաստ են արդեն վերադառնալ ու ապրել Ադրբեջանի կազմում։
Կարծիքներ